February 13, 2018
18,467
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
7:17Now PlayingԵրեւանի ավագանու այսօրվա նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լի տարան ձեռքին մոտեցել են քաղաքապետին. կեղտաջուրը Նուբարաշեն վարչական շրջանից էին բերել: Բանն այն է, որ նուբարաշենցիները երկար ժամանակ է՝ բողոքում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղուց տարածվող գարշահոտությունից: Երեկ նույնիսկ փակել էին ՔԿՀ տանող ճանապարհը՝ պահանջելով նորոգել կոյուղագիծը: Տարոն Մարգարյանը ավագանու կուսակից անդամներից մեկին հրահանգել է թույլ չտալ իրեն մոտենալ:
Ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանն ու քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանը փորձել են կանգնեցնել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, այդ պահին էլ տարայի պարունակությունը գետնին է թափվել: Ավագանու հանրապետական անդամները սկսել են հրել Խաչատրյանին՝ փորձելով նրան դուրս բերել նիստերի դահլիճից: Այստեղ կրքերն ավելի են թեժացել. հրմշտոցի ընթացքում Մարինա Խաչատրյանին հարվածել է հանրապետական Էդմոնդ Կիրակոսյանը, իսկ հետո նրան մազերից քաշելով փորձել են դուրս տանել: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը Կիրակոսյանին մեղադրել է իր նկատմամբ սեռական բռնության փորձի մեջ:
Խաչատրյանին դահլիճից «հաջողվել է» դուրս բերել քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանին: Դերասանը «գրկել» է ավագանու անդամին, դուրս բերել դահլիճից եւ կոպտորեն շպրտել: Վարդանյանը, սակայն, չի կարծում, որ բռնի ուժ է կիրառել Խաչատրյանի նկատմամբ, իսկ իր պահվածքը ճիշտ է համարում: Իրարանցման գլխավոր գործող անձանցից Սերգեյ Մկրտչյանը, ի դեպ, հերքում է Մարինա Խաչատրյանին հարվածելու մասին պնդումները: Պարզաբանումը «երկաթե տրամաբանություն» շարքից է. «Ես չեմ տեսել»: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ տարայի պարունակությունը ոչ մեկի վրա թափել չէր պատրաստվում. պարզապես նվեր էր ուզում փոխանցել Տարոն Մարգարյանին:
Տեւական ընդմիջման ընթացքում կրքերը փոքր-ինչ հանդարտվել են: Վերսկսված նիստն ընթացել է բուժաշխատողների եւ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ: Ամբիոնին մոտեցած Զարուհի Փոստանջյանը հանրապետականներին, այդ թվում՝ Տարոն Մարգարյանին մեղադրել է կնոջ վրա հարձակվելու մեջ եւ հավելել, որ Նուբարաշենի գարշահոտությունն այսուհետ միշտ ուղեկցելու է իշխանությանը:
«Երկիր Ծիրանի»-ն հանցագործության մասին հաղորդում է տվել իրավապահներին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Զարուհի Փոստանջյանը դիմումում անուններ է նշել եւ պահանջել քրեական գործ հարուցել: Երեւանի քաղաքապետարանն էլ իր հերթին կատարվածի համար մեղադրել է «Երկիր Ծիրանի»-ի անդամներին: Ի դեպ՝ անունների մասին: Իրարանցման մասնակիցներից Վասպուրակ Մարտիրոսյանը, պարզվում է, քրեական անցյալ ունի: Մամուլի տեղեկություններով՝ նա նույնիսկ որոշ ժամանակ կալանավորված է եղել, բայց ի վերջո կարողացել է ազատվել քրեական պատասխանատվությունից:
Իսկ արդեն երեկոյան մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ ակցիա են նախաձեռնել՝ բողոքելով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ: Այստեղ նույնպես իրարանցումից խուսափել չի հաջողվել: Ակցիայի մասնակիցները «Բռնապետարան» վանկարկելով քաղաքապետարանի շենք են ներխուժել: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ուժով դուրս են հանել քաղաքապետարանի շենքից: Վերջիններն էլ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառողներին պատասխանատվության ենթարկելու կոչ են արել եւ հեռացել:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.