February 20, 2018
3,722
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
6:31Now PlayingԵրեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան 04:30-ի սահմաններում Վրացական փողոցի թիվ 10 շենքի բնակիչներն արթնացել են պայթյունի ձայնից: Այն որոտացել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում: Տունն ամբողջությամբ ավերվել է, սակայն զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան: Պայթյունի հետեւանքով լուրջ վնասվել է շենքի 4 բնակարան, եւս մի քանիսի ապակիներն են կոտրվել: Պատահարի հետեւանքով նաեւ բակում կայանված 10 մեքենա է վնասվել: Պայթյունի պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում՝ գազի արտահոսք: Առայժմ պարզ չէ, թե բնակիչները ե՞րբ կկարողանան վերադառնալ իրենց տները: Հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է շենքի անվտանգության հարցը: Դեռեւս վաղ է խոսել նաեւ փոխհատուցման մասին. փոխքաղաքապետ Կամո Արեյանը հորդորում է սպասել հետաքննության ավարտին:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.