March 28, 2018
6,774
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
4:46Now PlayingՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսօր լրագրողներին ասել է, որ գնահատում են գործող նախագահի հարուստ փորձը, բայց կարծում են, որ իրենք էլ կարող են արժանի կադրեր պատրաստել: Համբարձումյանը ՀՅԴ-ի ղեկավար կազմում սերնդափոխության կարիք է տեսնում: Թերեւս սա է պատճառը, որ հայաստանյան կառույցում փոփոխություններ արդեն արվել են. Գերագույն մարմնի նոր կազմում հին անդամներից միայն երեքն են ընդգրկվել: Մամուլում էլ լուրեր են շրջանառվում, որ կուսակցությունում ուզում են, այսպես ասած, ազատվել հին դեմքերից: Նշվում են, մասնավորապես, նախարարներից Լեւոն Մկրտչյանի եւ Դավիթ Լոքյանի անունները: Այլ լուրերի համաձայն էլ՝ նոր կառավարությունում ՀՅԴ-ն նախարարական նոր պորտֆելներ է պահանջելու: Առողջապահության նախարարի պաշտոնում ցանկանում են առաջադրել միկրովիրաբույժ, արցախյան պատերազմի մասնակից Արտավազդ Սահակյանին, իսկ մշակույթի նախարարի աթոռին «աչք է դրել» Աղվան Վարդանյանը:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.