News Am
News Am
@newsamchannel·555K subscribers·95.1K videos

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 21.04.2018

Posted

April 21, 2018

Views

26,642

Search the Record

Indexed

Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.

Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.

Try a name, a topic, or a quoted line

YouTube Description

as posted by the channel

Ազգային անվտանգության ծառայությունն ահաբեկչություն է կանխել: Տարածված հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ-ն պարբերաբար տեղեկություններ է ստացել, որ դեռ նախկինում իր տեսադաշտում գտնվող տարբեր անձինք ակտիվացել են եւ առանձնապես ծանր հանցագործություններ են նախապատրաստում:

Մասնավորապես, Հայաստանի քաղաքացիներ Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն նպատակ են ունեցել հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երեւանի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ»-ում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում 100-150 հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկներ տեղադրել ու գործի դնել: Աղբյուրի համաձայն՝ նրանք այդ նպատակով նաեւ պայթուցիկ սարք են պատրաստել ու փորձարկել: ԱԱԾ-ն 19 խուզարկություն է իրականացրել առանձին անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում, գործի համար նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերել:

Քրեական գործ է հարուցվել: Հ.Բ-ն ու Շ.Մ-ն, ինչպես նաեւ նրանց ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ԱԱԾ եւ ձերբակալվել: Ի դեպ, Ծառայության նախնական տեղեկություններով, կասկածյալներն առնչություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» անդամների հետ:

Sentinel Indexing in Progress

Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.

All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.