News Am
News Am
@newsamchannel·555K subscribers·96.8K videos

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 24.04.2018

Posted

April 24, 2018

Views

41,537

Search the Record

Indexed

Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.

Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.

Try a name, a topic, or a quoted line

YouTube Description

as posted by the channel

Շուրջ երկու շաբաթ Երեւանում անցկացվող բողոքի գործողություններն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով: Նա այդ մասին հայտարարեց երեկ, իսկ վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Հանրապետականները մեկը մյուսի հետեւից շտապեցին Սերժ Սարգսյանի որոշումն իմաստուն քաղաքական եւ պետական գործչին բնորոշ քայլ որակել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ խնդրի այլ լուծում ուժի կիրառումն էր, ինչին Սարգսյանը չգնաց: Հիմա խորհրդարանական խմբակցությունները 7 օր ժամանակ ունեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ բանակցությունները կսկսվեն ապրիլի 25-ից: Նա չի մոռացել նաեւ հիշեցնել, որ Հանրապետականը, ամեն դեպքում, քաղաքական մեծամասնություն է, եւ ինքն է որոշելու վարչապետի թեկնածուի հարցը: Արդեն լուրեր են պտտվում, որ այդ թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով կատարվել է իրենց ներկայացրած չորս պայմաններից միայն մեկը: Հաջորդը վարչապետի հարցն է, որը պետք է ոչ թե Հանրապետականի, այլ ժողովրդի թեկնածուն լինի: Փաշինյանն ինքը պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե, իհարկե, ժողովուրդն այդ պատասխանատվությունը հենց իր վրա դնի:

Վաղը առավոտյան Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպելու են: Հանդիպումը փակ կլինի, հետո լրագրողները կողմերին հարցեր տալու հնարավորություն կունենան: «Ելք»-ի մամուլի խոսնակն ասել է՝ հանդիպումը դռնփակ անցկացնելու որոշումը կայացվել է փոխհամաձայնությամբ, որպեսզի քննարկման մասնակիցներն իրենց ավելի ազատ զգան: Սակայն, վստահեցրել է, հանրությունից գաղտնի ոչինչ չի քննարկվելու:

Sentinel Indexing in Progress

Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.

All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 24.04.2018 · News Am · Sentinel