May 14, 2018
132,684
916
93
0.76%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
9:43Now PlayingԿայացել է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Սոչի է մեկնել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի նորանշանակ վարչապետը գործընկերներին վստահեցրել է, որ Երեւանը հավատարիմ է ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵՏՄ-ի շրջանակում:
Նիստի շրջանակում Փաշինյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետն ընդգծել է հայ-ռուսական հարաբերություններին նոր իմպուլս հաղորդելու ցանկության եւ կարեւորության մասին: Պուտինն իր հերթին վերահաստատել է. Ռուսաստանը Հայաստանին տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից է համարում:
Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Սոչիի օդանավակայանից անմիջապես մեկնել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, հետո բացօթյա հանդիպում անցկացրել տեղի հայ համայնքի հետ:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.