June 7, 2018
9,471
116
9
1.32%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
17:44Now Playing62–ը՝ կողմ, 39–ը՝ դեմ։ Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընդունեց Փաշինյանի կառավարության ծրագիրը։ Ավելի քան մեկ ամիս տեւած ցույցերից հետո, «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8–ին ընտրվեց վարչապետ, իսկ երեք օր անց ձեւավորեց կառավարություն, որն իր ծրագիրը ներկայացրել էր Ազգային ժողովի դատին։
Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրին , բացի «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորներից, կողմ են քվեարկել նախկին իշխող ՀՀԿ խմբակցության 12 պատգամավորներ, մասնավորապես, Տաճատ Վարդապետյանը, ինչես նաեւ գործարար շրջանակը ներկայացնող Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը, եւ ազգային փոքրամասնությունները խորհրդարանում ներկայացնող Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը, գեներալ– պատգամավորներ Սեդրակ Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը։
Ի դեպ, կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցությունը լքած Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը։
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.