June 11, 2018
46,927
270
19
0.62%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
5:17Now PlayingԿառավարությունն իր այսօրվա արտահերթ նիստում հաստատել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ, կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Եթե նախկինում անձը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում էր անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Այս կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։
Այս պահին կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Մինչ Կառավարությունն ընդունում էր որոշումը, տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ժամանակին նույնպես դեմ էր այս համակարգի ներդրմանը:
Գործադիրը նաեւ որոշում է ընդունել չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազար դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն։
Կառավարությունը նաեւ հաստատել է օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է աղը, մինչեւ 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից: Բացի դրանից, առաջարկվում է թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչեւ 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.