June 18, 2018
37,838
504
46
1.45%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
5:59
9:46
15:18Now PlayingԱԱԾ-ի սկանդալային բացահայտումների շարքը շարունակվում է, սակայն վերջինը, թերեւս, ամենաշոկայինն էր: Շաբաթ վաղ առավոտից ԱԱԾ-ականներն Էջմիածնում էին: Խուզարկություններից հետո ԵԿՄ տարածքային գրասենյակից նրանք բերման ենթարկեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին:
Նույն օրը բերման ենթարկվեց նաեւ գեներալի հակառակորդը համարվող քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Նախապես լուրեր էին շրջանառվում, թե սա կապված է Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի հետ: Ժամեր անց ԱԱԾ-ն հայտնեց, որ երկուսն էլ ձերբակալվել են եւ կասկածվում են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:
Հանգստյան օրերին գեներալի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում ԱԱԾ-ի եւ այն դատարանի շենքի դիմաց, որտեղ քննվելու էր Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցը:
Մինչ վերջինի աջակիցները հայտարարում էին, որ հայտնաբերված զենք-զինամթերքը գեներալի հետ առնչություն չունի, եւ հայտնաբերվածը պատկանում է ամառանոցի տնօրենին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ոչ պակաս սկանդալային հայտարարություն արեց: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ. նա կասկածվում է ապրիլյան պատերազմի ժամանակ ուղարկված մեծ քանակությամբ օգնություն յուրացնելու մեջ: Փաշինյանի խոսքով՝ կասկածներ կան, որ յուրացվել են նաեւ բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ ավտոմեքենաներ:
Կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի ամառանոցում կատարված խուզարկության տեսանյութ հրապարակեց. զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, դեղորայք, քառօրյա պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինծառայողներին ուղղված նամակներ, Ռուսաստանի հայերի կողմից բանակի համար ուղարկված ամենագնացներ, անգամ շտապօգնության մեքենա:
Հայտնաբերված խտացրած կաթն ու մսի պահածոներն էլ, պարզվում է, գեներալի կենդանիների համար էին նախատեսված: Տեսանյութից պարզ է դառնում, որ բացահայտումն անգամ ԱԱԾ աշխատակիցներին էր ապշեցրել:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.