June 25, 2018
11,210
78
11
0.79%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
5:43Now PlayingԲերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Երրորդ նախագահի եղբորն իրավապահները Երեւանի կենտրոնից բերման են ենթարկել ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում:
Ազգային անվտանգության ծառայությունն էլ այսօր բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին: Հայաստանի պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալին բերման ենթարկելու պատճառների կամ կասկածների մասին ԱԱԾ-ն առայժմ ոչինչ չի հայտնում:
Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հիմնադրամի հետ կապված էլ բացահայտումներ է արել ՊԵԿ-ը: Նշենք, որ Լեւոն Սարգսյանի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաեւ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ընդհանուր առմամբ, 60 տոկոս բաժնեմաս ունեն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ում: Իսկ այս ընկերության կողմից կանխամտածված կերպով անվճարունակության հատկանիշներ ստեղծելու եւ հարկերն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու դեպքով ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի հիմնադիրների բնակարաններում եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում խուզարկություններ են կատարվել: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 300 միլիոն դրամ:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.