July 5, 2018
56,817
337
13
0.62%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
4:14Now PlayingՀետախուզում է հայտարարվել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի եւ նրա թիկնապահի նկատմամբ: 31-ամյա Սարգսյանին պատկանող տարածքներից մեկում խուզարկության ժամանակ թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա է հայտնաբերվել՝ իր գործածման պիտույքներով: ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում, որը պատկանում է Նարեկ Սարգսյանին, առանձնապես խոշոր չափերով թմրանյութ եւ զենքեր կան: ԱԱԾ աշխատակիցները մի քանի օր շարունակ դարանակալել են նշված հասցեում, սակայն ի վերջո շենքից դուրս գալիս բերման են ենթարկել Սարգսյանի ընկերներին՝ Սերոբ Սահակյանին եւ Վլադիմիր Շահինյանցին: Իրավապահները պարզել են նաեւ, որ Սարգսյանն իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ Մոսկվայում է, որտեղից պատրաստվում է եվրոպական որեւէ երկիր մեկնել: Բերման ենթարկվածների մոտ գտնվող ճամպրուկներում, որը Սերոբ Սահակյանը պատրաստվում էր այլ վայր փոխադրել, ԱԱԾ-ականները հայտնաբերել եւ առգրավել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, 4 ատրճանակ, որոնցից մեկը՝ խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, թմրանյութ օգտագործելու նպատակի ծառայող այլ առարկաներ: Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում ԱԱԾ-ն հայտնաբերել է նաեւ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 14 գծանկար՝ շուրջ 280 հազար դոլար ընդհանուր արժողությամբ, 115 հազար դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր, որոնց ձեռքբերման օրինականությունը ստուգվում է:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.