July 12, 2018
37,348
320
22
0.92%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
6:36
6:27Now PlayingԵրեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին: Ավագանին այսօր որոշումը կայացրեց ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Մինչեւ օրակարգի միակ հարցը քվեարկության դնելը «Ելք»-ն առաջարկեց ընտրության օրը նշանակել օգոստոսի 8-ին: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը միտումնավոր է հուլիսի 9-ին հրաժարական ներկայացրել: Խաժակյանը բացատրեց, որ եթե հուլիսի 16-ին է քաղաքապետի ընտրությունն ու այդ օրը ոչ ոք չի ընտրվում, նշանակում է՝ ավագանու արտահերթ ընտրությունները կլինեն օգոստոսին, ինչը չափազանց անբարենպաստ է քարոզարշավի համար:
Կամո Արեյանը չհամաձայնվեց. օրենքով սահմանված է, որ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո 1-ամսյա ժամկետում ավագանին կարող է ընտրությունը կազմակերպել ցանկացած օր: Սա հունից հանեց «Ելք»-ի անդամներին:
Ինչպես եւ կարելի էր սպասել՝ «Ելք»-ի առաջարկը չընդունվեց: Թե՛ նիստի ժամանակ, թե՛ դրանից հետո ավագանու Հանրապետական խմբակցության անդամներն այդպես էլ չմեկնաբանեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառները: Այնուամենայնիվ, ամենաօրիգինալը Լեւոն Իգիթյանի պատասխանն էր:
Հանրապետականները հրաժարվեցին խոսել նաեւ հուլիսի 16-ի իրենց ծրագրերից: Այս պահին հայտնի չէ՝ ավագանու իշխող խմբակցությունը թեկնածու կառաջադրի՞, թե՞ ոչ: «Ելք»-ը նույնպես փակագծերը չբացեց, սակայն, շտապեց կարծիք հայտնել, որ Հանրապետականը թեկնածու չի առաջադրի:
«Երկիր Ծիրանին», փաստորեն, միակն էր, որ դեռ նիստի ժամանակ հայտարարեց, որ քաղաքապետի թեկնածու են առաջադրելու: Ամենափոքր խմբակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Մարինա Խաչատրյանը բացատրեց՝ ինչու հենց նա: Փոստանջյանն էլ իր հերթին նշեց, որ ավագանու արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, իսկ ՀՀԿ-ն, նրա համոզմամբ, հուլիսի 16-ին թեկնածու չի առաջադրի:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.