July 18, 2018
50,461
309
28
0.67%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
4:17Now PlayingՌուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը ներողություն է խնդրել Շիրակի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Խոսքը հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին է. Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզվել է, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են: Նրանք առանց նախազգուշացնելու եւ առանց փաստաթղթերի գյուղ են մտել եւ զորավարժանք անցկացրել: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը ռազմաբազայի ներկայացուցիչն ասել է՝ միջադեպն անփութության արդյունք է եղել, ներողություն է խնդրել եւ վստահեցրել, որ նման բացթողում այլեւս թույլ չեն տա: Բազայի հրամանատարությունը նաեւ ծառայողական քննություն է սկսելու:
Ռազմաբազայի հրամանատարին եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին էլ այսօր ընդունել է Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության նախարարը մանրամասն տեղեկություններ է պահանջել կատարվածի վերաբերյալ, նաեւ հորդորել այսուհետ ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ եւ առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ աշխատանքին:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.