Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 17.08.2018
August 17, 2018
32,342
275
47
1.00%
Search the Record
IndexedEvery word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
News Am Episodes Around August 17, 2018
See what was published immediately before and after this episode.
13:48Now PlayingՕրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 17.08.2018
YouTube Description
as posted by the channelՆիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաք էր նախաձեռնել՝ ամփոփելու պաշտոնավարման 100 օրն ու խոսելու հետագա անելիքներից: Նախ վարչապետն ու կառավարության մի շարք անդամներ եւ նրանց աջակիցները հավաքվել են Արցախի պողոտայի սկզբնամասում, որտեղից ապրիլի 22-ին նրան բերման էին ենթարկել, հետո երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ: Իսկ հրապարակը բազմամարդ էր: Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ այսօր հայ ժողովրդի միասնության օրն է, եւ կոչ արեց իջեցնել պաստառները, որոնք ինչ-որ մեկի դեմ են: Հավաքի որոշ մասնակիցների ձեռքերին Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների նկարներով պաստառներ էին:
Նիկոլ Փաշինյանի ձայնը կտրվում էր. կատակեց՝ վարժվել է վարչապետի փափուկ կյանքին: Իսկ պաշտոնավարման 100 օրվա ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը Նիկոլ Փաշինյանը համարում է այն, որ հիմա Հայաստան ավելի շատ քաղաքացի է ժամանում, քան մեկնում: Սա, նրա խոսքով, վկայում է նաեւ ներդրողների հետաքրքրության աճի մասին:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժամանակավոր կառավարության գործունեությունից մի քանի թվեր ներկայացրեց, հետո որոշեց չծանրաբեռնել դրանցով, այլ միայն արձանագրեց. Հայաստանում քաղաքական հաղթանակին հետեւելու է նաեւ տնտեսական հաղթանակը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը. շարունակելու են լավ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ, բայց չեն մոռանա նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ասաց՝ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին՝ ուղղակի ծիծաղելի է։
Հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաեւ Մարտի 1-ի թեման: Վստահեցրեց, որ ոչ ոք չի խուսափելու 10 քաղաքացիներին սպանելու պատասխանատվությունից:
Եվ՝ Արցախի մասին. ոչ մի հող չի հանձնելու, ժողովրդի հետ միասին պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանի ցանկացած սադրանքի եւ, ամենակարեւորը, երբեք ժողովրդից թաքուն որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու:
Links & Promotions
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.









