August 29, 2018
38,693
121
7
0.33%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
5:21Now PlayingՎրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի ներմուծումն ու արտահանումը: Վրացական կողմը կթույլատրի դրանք փոխադրել միայն երկաթուղային կամ ծովային տրանսպորտով: Այդ երկրի ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ արգելքի պատճառը ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումներն են: Գործարարները, սակայն, այս կարգավորման դեմ են: Նշում են, որ դրա հետեւանքով հացի գինը կբարձրանա, քանի որ 1 տոննա ներկրված ցորենի գինն առնվազն 30 դոլարով կթանկանա: Բացի այդ՝ բեռնափոխադրումների ոլորտում աշխատող հազարավոր մարդիկ էլ գործազուրկ կդառնան:
Վրացական կողմի այս որոշումը կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա, բնականաբար՝ բացասաբար: Թեեւ տրանսպորտի նախարարությունն արդեն հայտնել է, որ նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին պատրաստ է Հայաստան ներկրվող ցորենի համար զեղչային համակարգ կկիրառվի:
Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահի կարծիքով՝ Վրաստանը, որը միշտ հարստացել է Հայաստանի եւ հարեւան երկրների հաշվին, պատահական չի գնացել այդ քայլին. վերջին տարիներին, ծանրաբեռնվածության նվազման պատճառով, Փոթիի նավահանգստի տնտեսական վիճակը վատ է: Հրաչ Բերբերյանը նաեւ հաշվարկներ են ներկայացրել. այս պարագայում ցորենի ներկրման տրանսպորտային ծախսերը կավելանան 50-60 դոլարով, արդյունքում հացաբուլկեղենի գները երկրում 10-15 տոկոսով կբարձրանան: Բացի այդ՝ դժվար կացության մեջ կհայտնվեն նաեւ հայ բեռնափոխադրողները:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.