Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 05.09.2018
September 5, 2018
6,413
60
4
1.00%
Search the Record
IndexedEvery word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
News Am Episodes Around September 5, 2018
See what was published immediately before and after this episode.
6:20Now PlayingՕրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 05.09.2018
YouTube Description
as posted by the channelՊետական վերահսկողական ծառայության ղեկավարը վարչապետի հետ քննարկել ու որոշել է մի քանի ամսով հետաձգել Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրությունները, թեեւ պաշտոնում նշանակվելուց հետո առաջինը հենց այստեղ ստուգումների մասին էր հայտարարել: Փոխարենը Դավիթ Սանասարյանն առաջարկ ունի զորակոչի անցկացման գործընթացի վերաբերյալ, որը թույլ կտա ավելի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
Մինչ այդ, պետական վերահսկողական ծառայությունը մեկ ամսում վեց ուսումնասիրություն է արել: Ամենաանմխիթար վիճակը, Դավիթ Սանասարյանի խոսքով, Ագրարային համալսարանում է:
Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ Բաշխիչ էլեկտրացանցերում, Էջմիածնի քաղաքապետարանում, ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Ուկրինվեստ»-ում, ինչպես նաեւ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում. վերջինի վերաբերյալ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել: Առաջիկա օրերին ԲԷՑ-ից կվերադարձնեն շուրջ 310 մլն դրամ, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, 210 մլն դրամ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, 1.5 մլն դոլար՝ ԲԷՑ-ին սպասարկող միջազգային կապալառու կազմակերպությունից, եւս 40 մլն դրամ՝ ԲԷՑ-ի հետ աշխատող կազմակերպությունից: Դավիթ Սանասարյանը նաեւ վստահեցնում է, որ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու դեպքում բոլորին կներեն:
Առաջիկայում ստուգումները կշարունակվեն ոստիկանությունում, Հայկական ատոմակայանում, Մայր բուհում: Երեւանի քաղաքապետարանի վերաբերյալ նույնպես նամակներ են ստացել, բայց այստեղ իրենք կսկսեն աշխատել, երբ ստուգումներն ավարտեն ԱԱԾ-ի գործընկերները:
Links & Promotions
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.









