September 12, 2018
19,752
43
27
0.35%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
7:27Now PlayingԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը գրել է, որ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանի զարգացումները: ԱԺ փոխխոսնակի տեղեկացմամբ՝ անդրադարձ է եղել, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումներին, ատելության խոսքի աննախադեպ բռնկմանն ու տարածմանը, նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերին, հնարավոր սահմանադրական փոփոխություններին: Հիմա Մոնիթորինգի հարցերի հանձնաժողովը պետք է դիտարկում իրականացնի՝ Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.