News Am
News Am
@newsamchannel·555K subscribers·96.8K videos

Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 27.12.2019

Posted

December 27, 2019

Views

10,973

Likes

59

Engagement

0.54%

Search the Record

Indexed

Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.

Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.

Try a name, a topic, or a quoted line

News Am Episodes Around December 27, 2019

See what was published immediately before and after this episode.

YouTube Description

as posted by the channel

Օրվա թեմաները. հարցաքննություն, մեղադրանքի առաջադրում, բողոքի ակցիա, ռազմական ինքնաթիռների ժամանում, շրջայց, ավիավթար, սպանություն, ինքնասպանություն, ծեծ, խուլիգանություն, ձերբակալություն, զորամաս, Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Արեւիկ Պետրոսյան, Դավիթ Հարությունյան, Արամ Վարդեւանյան, Արծվիկ Մինասյան, Ռուստամ Բադասյան, Լեւոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ալեն Սիմոնյան։

ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել։ Քաղաքական գործընթաց է, որն իրավունքի հետ աղերս չունի։ «Քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է». Թովմասյանի փաստաբանը խոստանում է փակագծերն ասուլիսում բացել։ «Մեր ժամանակի հերոսները». Հրայր Թովմասյանը պնդում է՝ ՍԴ թիրախավորված դատավորները տուրք չեն տալու ճնշումներին։ Ինձ չեն կարող ճնշել. Պնդում է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։ ՍԴ մեկ այլ անդամ Արեւիկ Պետրոսյանը մերժում է վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը։ ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. արդարադատության նախկին նախարարը պնդում է՝ խախտվել է անձեռնմխելիության ինստիտուտը։ Անպարկեշտ առաջա՞րկ, թե՞ մեկնված ձեռքը սեղմելու հորդոր. վաղ կենսաթոշակի մասին օրենքի՝ արդարադատության գործող նախարարի մեկնաբանությունը։ Մեծամասնության քվեն ստանալը իրավունք չի վերապահում լինել անտակտ, ամբարտավան, իրավական նորմերը ոտնահարող. վաղ կենսաթոշակի մասին օրենքն, ըստ Արծվիկ Մինասյանի՝ գեղեցիկ փաթեթավորմամբ մտրակ է։ «Ատելության ու այլակարծության հանդեպ գրոհն ուղղորդում են իշխանությունները». Լեւոն Քոչարյանը մշակույթի գործիչների դեմ արշավը հանրային պահանջ չի համարում։ «Տուլիկների» սկանդալ Պաշտպանության բանակի զորամասում. հրամանատարը դուրս է նետել ալկոհոլով ծանրոցները եւ թեթեւ պատժի ենթարկվել։ Վարչապետը դիմավորել է ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ռազմական ինքնաթիռները եւ անձամբ փորձել օդաչուի խցիկի հարմարավետությունը։ Գյումրիում Փաշինյանը նաեւ շրջայց է արել եւ հանձնարարել հավաքել լվացքը զբոսաշրջիկների տեսադաշտից։ Կադրեր ՀՀԿ-ի ամանորյա կորպորատիվից։ Հանրապետականները շնորհավորել են Սերժ Սարգսյանի Նոր տարին։ Երեւանյան երթեւեկության «հմայքը». Բրաբուսի վարորդը նախ մեքենայով է հարվածել առջեւի տաքսուն, ապա՝ ոտքերով՝ դրա տարեց վարորդին։ Նրան բերման են ենթարկել եւ խուլիգանության մեղադրանք առաջադրել։ Փողային հաշիվների պարզում՝ Աշտարակի գերեզմանատանը։ Վեճն ավարտվել է կրակոցներով ու ինքնասպանությամբ։

NEWS.am-ը սոցիալական ցանցերում՝

NEWSam Style

Տեսացանկեր՝

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»

News.am daily digest

Հարցազրույց

Մամուլի տեսություն

Հարցրու բժշկին

59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն

#լուրեր #Հայաստան #NEWSam

Guests & Subjects Covered

NEWSam Style

Sentinel Indexing in Progress

Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.

All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.