Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.01.2020
January 24, 2020
5,778
39
0.67%
Search the Record
IndexedEvery word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
News Am Episodes Around January 24, 2020
See what was published immediately before and after this episode.
14:10Now PlayingԼուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.01.2020
YouTube Description
as posted by the channelՕրվա թեմաները. Խուզարկություն, սադրանք եւ պոռթկում, «ասֆալտին պառկեցնել» գործողություն, կորոնավիրուս, Նոբելյան մրցանակ, գեղասահք, Հրայր Թովմասյան, Ամրամ Մակինյան, Միհրան Պողոսյան, Ռուբեն Մելիքյան, Արսեն Բաբայան, Գոհար Մելոյան, Ալեն Սիմոնյան, Կարո Փայլան, Արթուր Դանիելյան, արքայազն Չարլզ։
Քննիչների այց ՍԴ նախագահի բնակարան եւ խուզարկություն, որ շատ ուշ սկսվեց. Հրայր Թովմասյանին չի ներկայացվել խուզարկության մասին դատարանի որոշումը։ 1803 թվականից հետո առաջին նախադեպը. Թովմասյանը պնդում է, որ այդ ժամանակներից բարձրագույն դատական ատյանի ղեկավարի տուն չի խուզարկվել։ «Հիմա էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվում». Թովմասյանի պաշտպանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։ «Դուք տեսնում եք այս պրոցեսների միայն 10 տոկոսը». Հրայր Թովմասյանը հույս ունի, որ Վանեցյանը շատ ավելի բան ունի ասելու։ «Չեմ խոսել, այդպիսի նպատակ էլ չունեմ». Թովմասյանը՝ Փաշինյանի հետ խոսելու մասին։ «Թովմասյանը խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել». սահմանադրագետ Գոհար Մելոյանի կոչը։ Երեւանում փոխնախարարի բնակարան է թալանվել. Արեւիկ Անափիոսյանի տնից գողերը տարել են զարդեր, փող եւ բրենդային կանացի ժամացույցներ։ Ալեն Սիմոնյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները. ի՞նչ էր գրել Աժ փոխնախագահը ֆեյսբուքյան օգտատիրոջ հասցեին։ Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն առաջադրվել է Նոբելյան մրցանակի. «Կարո Փայլանն ամբողջ կյանքում պաշտպանել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների իրավունքները»։ Հայ պատանին դարձել է գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն. 16-ամյա Արթուր Դանիելյանը ներկայացնում է Ռուսաստանը։ Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Բրիտանական թագի ժառանգորդը հետաքրքրվել է Սուրբ Երկրում հայկական ներկայության պատմությամբ։
NEWS.am-ը սոցիալական ցանցերում՝
NEWSam Style
Տեսացանկեր՝
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»
News.am daily digest
Հարցազրույց
Մամուլի տեսություն
Հարցրու բժշկին
59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն
#լուրեր #Հայաստան #NEWSam
Guests & Subjects Covered
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.









