August 24, 2020
40,926
266
29
0.72%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
11:24Now PlayingՕրվա թեմաները. Արսեն Թորոսյան, Ռոբերտ Քոչարյան, Վահագն Չախալյան, Լիլիթ Մակունց, Գուրգեն Ալավերդյան, Խաչիկ Բաղդասարյան, Արթուր Դավթյան, Գեւորգ Բաղդասարյան, Ալեքսանդր Լուկաշենկո, Ալեքսեյ Նավալնի, Յուլիա Տիմոշենկո, Աննա Դանիբեկյան։ ԱՆ-ը պաշտոնաթո՞ղ է եղել, ցույցեր, ավտոերթ, դատական հայց ընդդեմ դատավորի գործողության, հայ-ադրեջանական բախում՝ Ջավախքում, դրությունը Բելառուսում, կորոնավիրուսի վիճակագրություն։
Մարտական հենակետը ստուգելու գնացած հայ սպան մոլորվել է, իսկ Բաքուն նրան, սովորության համաձայն, դիվերսանտ է ներկայացնում. պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կեղծիքը։ «Կամք» նախաձեռնությունը ավտոերթ է կազմակերպել շարասյան առջեւից տանելով Արայիկ Հարությունյանի մեծադիր նկարը. ազգային արժեքների պաշտպանները պահանջում են կրթության նախարարի հրաժարականը, նրանցից մի քանիսը բերման են ենթարկվել։ Տպավորություն է, որ ուղեցույց մշակողները երբևէ դպրոցում չեն եղել. մանկավարժները՝ համավարակի դեմ պայքարի դպրոցական սահմանափակումների մասին։ Լուկաշենկոն արդեն հրացանով է շրջում. իր նստավայր Բելառուսի վերընտրված նախագահը ժամանել է ուղղաթիռով եւ զինված։ Ջավախքում բախվել են հայերն ու ադրբեջանցիները. վերջիններն իրենց ոչխարներին մտցրել էին հայերի հողամասեր։ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրողը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ. երկրորդ նախագահն էլ դատի է տվել դատավոր Դանիբեկյանին։ Եվ՝ Կալիֆոռնիայի Քինգս բիչ քաղաքի մթերային խանութի արտառոց կողոպտիչը. արջը ներխուժել է խանութ եւ չիփսեր հափշտակել։
NEWS.am-ը սոցիալական ցանցերում՝
NEWSam Style
Տեսացանկեր՝
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»
News.am daily digest
Հարցազրույց
Մամուլի տեսություն
Հարցրու բժշկին
59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն
#լուրեր #NEWSam
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.