September 10, 2020
12,854
101
40
1.10%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
17:21Now PlayingՕրվա թեմաները. Արսեն Ջուլֆալակյան, Նարեկ Ղահրամանյան, Լիլիթ Մակունց,
Սոֆյա Հովսեփյան, Վահե Էնֆիաջյան, Մանե Գեւորգյան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Սուրեն Պաչսյան, Անի Սամսոնյան, Մայք Պոմպեո, Սերգեյ Լավրով։ Հրաժարում մանդատից, կառավարության նիստ, ցույցեր կառավարության առաջ, խարույկ «Հաղթանակած» ճամբարում, ԱՄՆ-Արեւմուտք դիմակայություն, Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին։
Արսեն Ջուլֆալակյանը լքում է Ազգային ժողովի «մրցագորգը». ըմբշամարտիկ պատգամավորը ԿԳՄՍ նախարարության հետ իր անհամաձայնությունը հայտնում է մանդատից հրաժարվելով։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երիտասարդ գրողը հացադուլ է հայտարարում, «Լուսավոր Հայաստանը»՝ ցույցի հրավիրում։ Կառավարությունը ռուսների հետ չբանակցելով՝ իրենց ինքնասպանության է դրդում. Ռուսաստան մեկնել ցանկացողները հուսահատության են մատնվել։ Ոլորտի կործանման ահազանգ են հնչեցնում մանր առեւտրականները. նրանք անհնարին են համարում իրենց գոյատեւելը մաքսային նոր սակագներով։ Ստորություն է տարեց կնոջ թոշակի վրա կալանք դնելը. վարկային տոկոսադրույքներից բողոքողները կառավարության բակում գետնին են նստել։ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով. վարչապետը տնտեսական ճգնաժամ չի տեսնում, ընդդիմադիրները հորդորում են աչքի անցկացնել խանութների «նիսյայի» հաստափոր տետրերը։ Այս իշխանությունը բյուջեի 4.9 տոկոս աճը թռիչքային է համարում, մինչդեռ իր համար դա ամոթալի ցուցանիշ կլիներ. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Հաղթանակած» ճամբարականների հարցերին։ Տնայնագործական օղու տխուր վիճակագրությունը. մահերի թիվը հասել է 19-ի, 4 մարդ կուրացել է, 3-ը՝ ծանր վիճակում է: Նավալնին ուշքի է եկել եւ խոսում է, բայց Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը շարունակում է սրվել. ԱՄՆ եւ Դաշնության արտգործնախարարները մեղադրանքներ են փոխանակել։
NEWS.am-ը սոցիալական ցանցերում՝
NEWSam Style
Տեսացանկեր՝
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»
News.am daily digest
Հարցազրույց
Մամուլի տեսություն
Հարցրու բժշկին
59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն
#NEWSam
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.