April 4, 2018
15,746
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
3:56Now PlayingՆիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր քայլարշավն ընդդիմության համար պաշտոններ ապահովելու նպատակ չի հետապնդում: Այսպիսով Փաշինյանը կրկին անդրադարձել է «Ելք» դաշինքից իր գործընկեր Էդմոն Մարուքյանի հոդվածին, որը տարատեսակ մեկնաբանություններ է ծնել: Հոդվածում Մարուքյանը ենթադրություն էր հայտնել, որ «Ծառուկյան» դաշինքը շուտով կարող է իշխանության մաս կազմել, եւ ընդդիմության «մենաշնորհը» կմնա «Ելք»-ին: Այդ դեպքում, ըստ Մարուքյանի, իշխանությունը պետք է «Ելք»-ի մի շարք պաշտոններ տա՝ որպես իշխանությունների վերահսկման այլընտրանք: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր՝ գործընկերոջը կոչ անելով զերծ մնալ նման հայտարարություններից:
Մարուքյանի հոդվածին այսօր անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ն. Վահրամ Բաղդասարյանն ընդդիմադիր դաշինքին առաջարկել է պաշտոնների համար գրավոր դիմել, իրենք էլ կմտածեն: Կարեւորը, նրա խոսքով, պատասխանատվություն ստանձնելն է: Իսկ «Ելք»-ում խոստովանում են, որ տարաձայնություններ եւ խնդիրներ կան, սակայն Գեւորգ Գորգիսյանը դա ժողովրդավարության դրսեւորում է համարում: Նա նաեւ հույս ունի, որ կկարողանան լրացուցիչ աշխատանք տանել եւ թույլ չտալ, որ դաշինքը պառակտվի:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.