April 10, 2018
9,871
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
8:27Now PlayingՆորընտիր նախագահը երդվեց եւ ստանձնեց պաշտոնը, հիմա հերթը վարչապետի ընտրությանն է: Խորհրդարանի խոսնակն այսօր հայտարարել է, որ ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Երեկ ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Էդուարդ Շարմազանովն այսօր հաստատել է սա, միաժամանակ հորդորել պաշտոնական հայտարարության համար սպասել Հանրապետականի վաղվա նիստին:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե Հանրապետականն օգտագործեց Կարեն Կարապետյանին, իսկ հիմա զրկում է վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու հետագա հնարավորությունից. Շարմազանովը խորհուրդ է տալիս, իր բնորոշմամբ, մատի ու մատանու արանքը չմտնել: Նա նաեւ չի հերքել. նոր կառավարությունում Կարեն Կարապետյանը, ըստ ամենայնի, կնշանակվի առաջին փոխվարչապետի պաշտոնում:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.