News Am
News Am
@newsamchannel·555K subscribers·95.1K videos

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 03.05.2018

Posted

May 3, 2018

Views

30,018

Search the Record

Indexed

Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.

Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.

Try a name, a topic, or a quoted line

YouTube Description

as posted by the channel

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հարձակում են գործել HSBC բանկի՝ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գործող մասնաճյուղի վրա. զոհեր եւ վիրավորներ կան: Դանակով, հրացանով եւ նռնակով զինված տղամարդը ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, այնուհետեւ խոշոր գումար հափշտակել եւ փախուստի դիմել, սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Վիրավորներից մեկը՝ բանկի անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը, մահացել է: Վիրավորում ստացած աշխատակիցը Եղվարդի բնակիչ Արամ Մկրտչյանն է: 25-ամյա Մկրտչյանը վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում. նա վիրահատվել է: Իսկ հանցագործին վնասազերծել ու բերման են ենթարկել:

Հանցագործին վնասազերծելիս վիրավորում է ստացել նաեւ մի ոստիկան՝ ավագ ենթասպա Արա Շախգուլյանը: Նրան հոսպիտալացրել են, վիրահատել, բայց չնայած բժիշկների ջանքերին՝ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել: Պարզվում է՝ հանցագործը ոստիկան է. ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Հանցագործության շարժառիթի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Sentinel Indexing in Progress

Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.

All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 03.05.2018 · News Am · Sentinel