April 30, 2018
200,585
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
6:52Now PlayingՎարչապետի պաշտոնի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Այսօր ժամը 18:00-ին լրացավ խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, եւ թեկնածու է առաջադրել միայն «Ելք»-ը: ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները թեկնածու չառաջադրելու մասին հայտնել էին ավելի վաղ: ՀՅԴ-ն բոլոր խմբակցություններին առաջարկել էր միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ Ազգային ժողովը Հայաստանի վարչապետին կընտրի վաղը՝ մայիսի 1-ին գումարվելիք հատուկ նիստում: Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն, իսկ սա նշանակում է, որ եթե վաղվա նիստին ներկայանան երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները, Նիկոլ Փաշինյանին ընտրվելու համար անհրաժեշտ կլինի եւս 6 ձայն:
Եթե վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը կցրվի: Խորհրդարանը կցրվի նաեւ, եթե չհաստատի նորընտիր վարչապետի ձեւավորած կառավարության ծրագիրը: Այդ դեպքում արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դրանից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Կա նաեւ երրորդ տարբերակ. կառավարությունը բերում է ծրագիր եւ դնում իր վստահության հարցը: Դա կարող է տեղի ունենալ միայն վարչապետի ընտրությունից մեկ տարի հետո:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.