May 15, 2018
41,897
315
10
0.78%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
10:13Now PlayingԻնչո՞ւ եւ ի՞նչ հիմքով «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ապրիլի 22-ին ձերբակալվեցին, ապա ազատ արձակվեցին: Ազգային ժողովում գլխավոր դատախազության 2017 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ Արթուր Դավթյանին այս մասին հարցրել է Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը պնդում է, որ պատգամավորների ձերբակալությունն ու ազատ արձակումը քաղաքական նկատառումներով է եղել: Նա գլխավոր դատախազից նաեւ պահանջել է պարզաբանել, թե ով է իրեն հրահանգել դա անել:
Նախկին կառավարության անդամների հրաժարականի ֆոնին նաեւ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջ է հնչում: Արթուր Դավթյանը, սակայն, չի պատրաստվում հրաժարական տալ: Կարծում է, որ դրա համար հիմքեր չկան: Նրա հրաժարականի պահանջի քննարկում «Ելք»-ում նույնպես չի եղել: Մամուլում հրապարակումներ կային, որ գլխավոր դատախազի պաշտոնում կարող է առաջադրվել Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը, սակայն, պնդում է, որ նման հավակնություններ չունի:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.