News Am
News Am
@newsamchannel·555K subscribers·96.8K videos

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 22.05.2018

Posted

May 22, 2018

Views

30,681

Likes

133

Comments

26

Engagement

0.52%

Search the Record

Indexed

Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.

Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.

Try a name, a topic, or a quoted line

YouTube Description

as posted by the channel

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո Ազգային ժողովում առաջին քառօրյան է մեկնարկել: Նիստին մասնակցել են 7 նոր պատգամավորներ. գործադիրում պաշտոններ զբաղեցրած պատգամավորներին «Ելք» խմբակցությունում փոխարինել են Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանն ու Հրաչյա Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության՝ մանդատից հրաժարված պատգամավորների տեղը զբաղեցրել են Սպարտակ Սեյրանյանն ու Ռուզան Առաքելյանը, իսկ ՀՀԿ-ում՝ Հակոբ Հակոբյանը: Նորընտիր պատգամավորներն այսօր երդվել են:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանին հարցի հնարավորություն տալիս Էդուարդ Շարմազանովը հեգնել է, Մարուքյանը՝ արձագանքել:

Մինչ այդ, «Ելք» խմբակցությունը դեռեւս ղեկավար չունի: Որպես այդ պաշտոնի թեկնածու տեւական ժամանակ նշվում էին Էդմոն Մարուքյանի եւ Ալեն Սիմոնյանի անունները, իսկ Սիմոնյանն ընդունելի թեկնածու է համարում «Քաղաքացիական պայմանագրից» Լենա Նազարյանին: Ի դեպ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի ֆոնին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երեւանի քաղաքապետ կարող է դառնալ Ալեն Սիմոնյանը: Վերջինը խոստովանում է, որ ՏԻՄ-ում աշխատանքն իրեն հոգեհարազատ է, բայց խորհրդարանում էլ իրեն վատ չի զգում: Սակայն Ալեն Սիմոնյանն այսօր առաջին ու վերջին անգամ է մասնակցել Ազգային ժողովի նիստին. երեկոյան նա ֆեյսբուքում հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:

Լրագրողներն այսօր մի շարք պատգամավորների հարցրել են կոռուպցիոն բացահայտումների մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին: Մասնավորապես, ԴԱՀԿ նախկին ղեկավար, հանրապետական Միհրան Պողոսյանից հետաքրքրվել են՝ մտավախություն չունի՞, որ կվերաբացվի օֆշորի սկանդալային գործը:

Sentinel Indexing in Progress

Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.

All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 22.05.2018 · News Am · Sentinel