May 24, 2018
17,487
155
5
0.91%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
12:11Now PlayingԱյսօր մայիսի 23-ն է եւ, խոստման համաձայն, ԱԱԾ տնօրենը խոսել է բացահայտումների մասին: Տեղեկությունները, սակայն, այնքան էլ շատ չեն: Արթուր Վանեցյանը հայտնել է միայն, որ բացահայտումների գործով արդեն բերման ենթարկվածներ կան: Նրանցից բացատրություններ են վերցրել եւ, Վանեցյանի հավաստմամբ, նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: ԱԱԾ տնօրենը, սակայն, չի շտապել պատասխանել հարցին, արդյո՞ք այդ գործում բարձրաստիճան պաշտոնյաների անուններ կլինեն, բայց խոստացել է դա անել առաջիկայում:
Արթուր Վանեցյանը, հիշեցնենք, լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ԱԱԾ-ն նախկինում կատարված հանցագործությունների, այսինքն՝ կոռուպցիոն համաձայնության արդյունքում կոռուպցիոն շղթաների բացահայտում է իրականացնում, եւ կարճ ժամանակում խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած անձանց բացահայտման եւ օրենքի ուժով պատասխանատության ենթարկման դեպքեր կլինեն: Իսկ ապօրինի հարստացած մարդկանց ոչ թե բանտերն են լցնելու, այլ գումարներ են վերադարձնելու պետբյուջե:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.