May 31, 2018
85,621
592
26
0.72%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
6:19Now PlayingՇարունակում է թեժ մնալ կադրային փոփոխությունների թեման մարզպետների նշանակումների կապակցությամբ։ Արդեն հայտնի է Հայաստանի տաս մարզերից վեցի նոր մարզպետների անունները։ Նրանց նշանակման հարցը ներառված է վաղվա կառավարության նիստի օրակարգում։ Երկուսը Հայ հեղափոխական դաշնակցությունից՝ Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Արագածոտնի մարզպետ՝ Աշոտ Սիմոնյանը։ Չորսը կնշանակվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրից»՝ Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը եւ Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը։
Այսօր մարզպետների նշանակումներին անդրադարձել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Լրագրողները համառորեն հետաքրքրվում էին, թե ովքեր կլինեն մնացած չորսը եւ կլինեն արդոք վերանշանակվողներ։ Ամեն դեպքում Պապիկյանը տեղեկացրեց, որ մարզպետներ կլինեն «Ծառուկյան» դաշինքից, միաժամանակ հերքելով, որ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը կզբաղեցնի Լոռու մարզպետի պաշտոն։ Նախարարը հայտարարեց, որ կառավարությունը նոր մարզպետներից ակնկալում է անթերի, օրենքով սահմանված կարգով աշխատանք։
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.