June 1, 2018
173,035
880
45
0.53%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
7:03Now PlayingՀայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել գործադիրի ծրագրին, որի առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլմայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն
Որպես հիմնական ուղենիշեր առանձնացվել են իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը, արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը եւ այլն:
Նշվում է, որ այս իրողությունը Հայաստանում առաջիկա մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Այս համատեքստում կարեւորվում է նաեւ Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումները։ Հետաքրքիր է, որ չնայած շատ ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, նախօրեին արդարադատության նախկին նախարար, Հանրապետական Դավիթ Հարությունյանը նշել է՝ իրենք որեւէ արգելք չեն տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման: Միեւնույն ժամանակ, Հարությունյանն ընդգծել է, որ պետք է քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ լինեն։ Հանրապետականները պատրաստ են նաեւ ընտրական օրենսգրքի հետ կապված փոփոխություններին։
Նոր կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային Ժողովին հունիսի 7–ի հատուկ նիստին։ Ի դեպ, խորհրդարանում մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախկինում հայտարարել էր, որ չի տապալի Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը։
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.