June 20, 2018
14,948
120
9
0.86%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
5:10Now PlayingՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչությունն այսօր կեսօրից հետո ԵԿՄ կենտրոնական շենքում ստուգումներ է սկսել: Դրանք շարունակվել են մինչեւ ուշ գիշեր: Մինչ այդ, խուզարկություններ են կատարվել նաեւ Արցախում «Արա լեռ» կոչվող տարածքում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Այստեղ նույնպես «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, վաճառքի ոչ ենթակա զինվորական այլ ապրանքներ ու պարագաներ եւ զինամթերք են հայտնաբերել:
Հավելենք, որ ոստիկանները պահածոյացված մսի բեռներով մեքենաներ էին հայտնաբերել նաեւ Երեւանում: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ բեռները ԵԿՄ շենքից տեղափոխվել են Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հրահանգով: Տեղեկություններ կան նաեւ, որ Նազիկ Ամիրյանը կարող է բերման ենթարկվել: Մինչ այդ, ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկը: Իրավապահները, սակայն, այս մասին մանրամասներ չեն հայտնում: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար: Խոսքը, մասնավորապես, ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.