June 26, 2018
51,429
419
44
0.90%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
10:12Now PlayingԵրեւանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին՝ այսօրվա նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել է՝ Մարգարյանն առողջական խնդիրներ ունի: Իսկ նիստի թոփ թեման քաղաքապետի ունեցվածքն էր եւ «Երեւան» հիմնադրամը, որտեղ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել ու մեղադրանք առաջադրել տնօրենին: Իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Նրա՝ նիստին չմասնակցելը «Երկիր ծիրանի» խմբակցությունը կապեց հենց այս չարաշահումների հետ:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ քաղաքապետը պետք է գործով որպես մեղադրյալ ներգրավվի: «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ մի հարց էլ խմբակցության ղեկավարը փորձեց ճշտել հոգաբարձուների խորհրդի անդամ Նաիրա Նահապետյանից: Ի՞նչ երաշխիք կա, որ մարտի 8-ի կապակցությամբ 450 նվեր-քարտ ձեռք բերելու համար նախատեսված 150 հազար դոլարը նպատակային է օգտագործվել: ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը հարցն անպատասխան թողեց:
Հատկանշական է, որ հիմնադրամին գույք նվիրաբերելու մասին նախագիծն ավագանու նիստի օրակարգից հանվել էր: Կամո Արեյանը սա պայմանավորեց հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակով. երբ հարցը պետք է մտցվեր օրակարգ, ԱԱԾ-ն բոլոր փաստաթղթերն առգրավել է, իսկ Աշոտ Ղազարյանին՝ բերման ենթարկել:
Շուրջ 2 ժամ տեւած նիստի ընթացքում «Ելք» եւ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները մի քանի անգամ քաղաքապետի հրաժարականի հարց բարձրացրին: Անի Սամսոնյանը, թվարկելով մայրաքաղաքի տարբեր խնդիրներ, կոչով դիմեց քաղաքային իշխանություններին:
Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին պահանջին Հանրապետականները որեւէ կերպ չարձագանքեցին. Կամո Արեյանը միայն հորդորեց նախաքննական մարմնի գործառույթ չիրականացնել:
Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Երվանդ Երզնկյանն իր հերթին հրաժարվեց խոսել Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքի մասին: Ասաց՝ մինչեւ դատարանի օրինական որոշում չլինի, կարծիք չի հայտնի: Հարցին՝ իր կարծիքով ինչպե՞ս է կուտակվել այդ հարստությունը, կոմպոզիտորն իրեն օրինակ բերեց:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.