July 11, 2018
117,424
590
29
0.53%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
8:29Now PlayingԱլեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը կալանավորվել է: Դատարան կալանքի միջնորդություն էր ներկայացվել դեռ երեկ երեկոյան: Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Երեւանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու եւ կրելու մեջ:
Իսկ Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Նարեկ Սարգսյանը դեռ հետախուզվում է: ԱԱԾ-ն նրա տանն ու հաշվառման վայրում խուզարկությունների արդյունքում զենք, թմրամիջոցներ, մեծ քանակությամբ կանխիկ գումար, Մարտիրոս Սարյանի գծանկարներ եւ այլ իրեր էր հայտնաբերել: Իրավապահների տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանը Ռուսաստանում է, որտեղից պատրաստվում է որեւէ երկիր մեկնել: Փոխարենն այսօր իրավապահներին է ներկայացել ու կալանավորվել նրա թիկնապահ Արտեմ Պողոսյանը: Հուլիսի 6-ից հետախուզվող Պողոսյանը Երեւան է եկել Ռուսաստանից: Նրան ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու եւ կրելու, ինչպես նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության եւ իրացման մեղադրանք է առաջադրվել:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.