July 26, 2018
25,489
197
13
0.82%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
12:19Now PlayingՌոբերտ Քոչարյանն այսօր Հատուկ քննչական ծառայություն էր գնացել՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Հայաստանի երկրորդ նախագահին հարցաքննել են մի քանի ժամ: Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասել է՝ հարցաքննությունը տեսաձայնագրվելու եւ կցվելու է քրեական գործին:
Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Միաժամանակ, Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Մարտի 1-ի գործով այսօր հարցաքննվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը. 2008 թվականի մարտի 1-ին նա Երեւանի կայազորի պետն էր։ Հավելենք, որ գործով ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նա հետախուզվում է:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.