July 23, 2018
25,964
111
3
0.44%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
3:36Now PlayingՓանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպը կարող է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայման առիթ դառնալ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա այցելած Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել է՝ ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք պայմանագրային-իրավական փոփոխություններ են պահանջում, եւ դրանք արվելու են: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ էին լսել, որոշ ժամանակ անց պարզվել է, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են. նրանք առանց նախազգուշացնելու եւ առանց փաստաթղթերի գյուղ են մտել եւ զորավարժանք անցկացրել: Դավիթ Տոնոյանն ասում է՝ կատարվածում մեղքի իրենց բաժինն ունեն ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմերը: Նախարարի պնդմամբ՝ վարժանքի մասին ռուս զինվորականները տեղեկացրել են, բայց դրա անցկացման վայրի մասին ոչինչ չեն նշել: Միջադեպի կապակցությամբ երկու կողմերն էլ ծառայողական քննություն են սկսել: Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ մեղավորները պատժվելու են:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.