Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 11.04.2018
April 11, 2018
7,941
Search the Record
IndexedEvery word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
News Am Episodes Around April 11, 2018
See what was published immediately before and after this episode.
7:48Now PlayingՕրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 11.04.2018
YouTube Description
as posted by the channelՀՀԿ-ն վերջապես սկսել է քննարկել վարչապետի թեկնածուի հարցը: Իշխող կուսակցությունն այսօր գործադիր մարմնի նիստ է գումարել, որից հետո ՀՀԿ խոսնակը լրագրողներին հայտարարել է. քննարկվում է միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն առաջադրման մասին Հանրապետականը պաշտոնապես կհայտարարի շաբաթ, կուսակցության խորհրդի նիստից հետո, իսկ երկուշաբթի արդեն այն կներկայացնեն Ազգային ժողովին: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, խորհրդարանի հատուկ նիստում:
Մինչ այդ, «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակցիա է անցկացնում ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ: Նրանք Գարեգին Նժդեհի հրապարակից մետրոյով հասել են Զորավար Անդրանիկ կայարան՝ ճանապարհին քաղաքացիներին տեղեկացնելով ապրիլի 13-ի հանրահավաքի մասին: Հետո ցուցարարները հասել են Մելիք-Ադամյան փողոց եւ փորձել փակել ՀՀԿ-ի շենքը, որպեսզի հանրապետականները չկարողանան մասնակցել Գործադիր մարմնի նիստին: Սակայն ոստիկանները փակել են դեպի շենք տանող ճանապարհը: Արդյունքում ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան. նրանք նստել են փողոցի բանուկ հատվածում եւ վանկարկում են «Մերժիր Սերժին», «Ազատ անկախ Հայաստան»: Երթեւեկությունը քաղաքի այդ հատվածում կաթվածահար է եղել:
Links & Promotions
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.









