April 13, 2018
23,931
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
4:39Now PlayingԱզատության հրապարակում այսօր մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած հանրահավաքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նշենք, որ կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրիից քայլելով հասել է Երեւան. քայլարշավի մասնակիցները 214 կմ ճանապարհ են անցել: Այսօր առավոտյան էլ նրանց են միացել դասադուլ հայտարարած մի խումբ ուսանողներ: Ակցիայի մասնակիցները գնացել են ԵՊՀ եւ ռեկտորի հետ հանդիպում պահանջել: Արամ Սիմոնյանը, սակայն, չի արձագանքել: Համալսարանից արդեն նրանք շարժվել են դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին շարունակելով քաղաքացիներին կոչ անել միանալ իրենց:
Հրապարակում ավելի քան մեկ ժամ տեւած հանրահավաքին երթ է հաջորդել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գնում են Ֆրանսիայի հրապարակը գրավելու: Րոպեներ անց ոստիկանները կանգնեցրել են երթի մասնակիցներին, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ փողոցների փակումը հակաօրինական եւ կարող է հետեւանքներ առաջացնել։ Չնայած սրան՝ ցուցարարները կաթվածահար են արել Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը:
Հավելենք նաեւ, որ Փաշինյանի նախաձեռնած պայքարի մասնակիցներն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին, երբ խորհրդարանի հատուկ նիստում կայանալու է Հայաստանի վարչապետի ընտրությունը, շրջափակել ԱԺ շենքն ու պատգամավորների տները, որպեսզի նրանց թույլ չտան մասնակցել վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, ի դեպ, չեն միացել այս պայքարին:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.