July 2, 2018
20,001
89
4
0.46%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
5:35Now PlayingՀայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի հերթական սադրանքը հայկական կողմի պատասխան գործողությունների է հանգեցրել: Երկու օր շարունակ ադրբեջանական զինված ուժերը փորձել են որոշ տեղամասերում դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել, ինչի արդյունքում հակառակորդի դիրքերից մեկն ամբողջությամբ այրվել է: Փոխհրաձգության ընթացքում հայ զինծառայող է վիրավորվել. պայմանագրային Վահագն Բաղդասարյանը, բարեբախտաբար, թեթեւ վիրավորում է ստացել:
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել նաեւ Արարատի մարզի ուղղությամբ. նրանք կրակոցներ են արձակել Զանգակատուն գյուղի հարեւանությամբ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհը մարող հրշեջների, քաղաքացիների եւ զինվորների ուղղությամբ:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.