July 3, 2018
12,622
63
7
0.55%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
3:46Now PlayingՄարտի 1-ի քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նրան եւ պաշտոնատար այլ անձանց մեղադրում են Սահմանադրության խախտմամբ հանրապետությունում փաստացի ռազմական դրություն հաստատելու, Զինված ուժերը քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ օգտագործելու համար: Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ նույն գործի շրջանակում օրերս հարցաքննվել է նաեւ պաշտպանության մեկ այլ նախկին նախարար՝ Սեյրան Օհանյանը. 2018 թվականին նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնը: Մեր թղթակցի հետ զրույցում Օհանյանն ասել է՝ մեկ շաբաթ առաջ ծանուցագիր է ստացել եւ ներկայացել է քննչական մարմին: Նա, սակայն, չի ցանկացել այլ մանրամասներ հայտնել, ինչպես նաեւ մեկնաբանել Միքայել Հարությունյանին այս գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.