July 16, 2018
48,913
262
28
0.59%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
See what was published immediately before and after this episode.
7:58Now PlayingԵրեւանի ավագանին այսօր չկարողացավ քաղաքապետ ընտրել: Հանրապետական ու «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու: Նրանք նաեւ արտահերթ նիստին չէին ներկայացել:
Նիստերի դահլիճ եկել էին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամներն ու նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: 30 րոպե ընդմիջումը նույնպես քաղաքապետի միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանին չօգնեց. քվորում չեղավ: Նիստի տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ իրենք նույնպես ավագանու արտահերթ ընտրությունների կողմնակից են: Սակայն դրա համար, ըստ նրա, ընտրական համակարգում փոփոխություններ են պետք:
Նշենք, որ մինչ քաղաքապետարանում «Երկիր Ծիրանին» սպասում էր քվորումի, շենքի բակում հավաքվել էին Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները: Նրանք ավագանու անդամներից պահանջում էին գնալ նիստի եւ քվեարկել Փոստանջյանի օգտին: Հիմա արդեն կառավարությունը 14-օրյա ժամկետում պետք է կրճատի Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետն ու արտահերթ ընտրություններ կշանակի: Այն կանցկացվի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.