News Am
News Am
@newsamchannel·555K subscribers·95.1K videos

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.04.2018

Posted

April 16, 2018

Views

31,511

Search the Record

Indexed

Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.

Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.

Try a name, a topic, or a quoted line

YouTube Description

as posted by the channel

Երեւանում ամբողջ օրվա ընթացքում լարված ու խառնաշփոթ իրավիճակ էր: Երեկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական խաղաղ անհնազանդության կոչ էր արել, սակայն ոստիկանության, ինչպես նաեւ խցանումների մեջ մնացած դժգոհ քաղաքացիների հետ բախումներից խուսափել չի հաջողվել: Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ միջադեպի մասնակիցը պատահաբար չի հայտնվել Հերացի-Կորյուն խաչմերուկում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը:

Նիկոլ Փաշինյանի աջակիցները վաղ առավոտից փակել էին Երեւանի կենտրոնական փողոցներ ու պողոտաներ: Ոստիկանությունը Երեւանի տարբեր հատվածներում մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել, հատկապես՝ Նալբանդյան-Չարենց փողոցների խաչմերուկում, ոստիկանության կենտրոնական շենքի հարեւանությամբ: Հենց այստեղ էլ հաջորդ բախումը տեղի ունեցավ: Ցուցարարները կարողացան ոստիկանների շղթան ճեղքել նաեւ «Հաղթանակ» կամրջի մոտ. կարմիր բերետավորները փորձում էին թույլ չտալ փակել կամուրջը, սակայն չհաջողվեց:

Այստեղից ցուցարարները երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կարճատեւ հանրահավաքից հետո սկսեցին քայլել դեպի Ազգային Ժողովի շենք: Սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում վահաններով եւ մահակներով զինված ոստիկաններն արդեն պատ էին կազմել. նրանց շարքերը հասնում էին մինչեւ խորհրդարանի շենք: Ցուցարարները ձեռքերը վեր պարզած փորձեցին առաջ շարժվել. Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում էլ անընդհատ կոչ էր անում ոստիկանների նկատմամբ ուժ չկիրառել եւ չվիրավորել: Պատգամավորը ոստիկաններին հայտարարեց, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով, եւ խնդրեց ճանապարհ բացել: Դիմադրության հանդիպելով՝ նա փորձեց անցնել փշալարերի վրայով:

Փաշինյանը վնասվածքներ ստացավ, իսկ ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ ծխանռնակներ եւ լուսաձայնային նռնակներ կիրառեց: Արդյունքում 46 քաղաքացի վիրավորվեց, այդ թվում՝ 6 ոստիկան: Հիվանդանոց տեղափոխվածների մեջ էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա թեթեւ վնասվածքներ էր ստացել, եւ բուժօգնություն ստանալուց կարճ ժամանակ անց վերադարձավ Բաղրամյան պողոտա:

Բաղրամյան պողոտայում Փաշինյանին դիմավորել են «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունների պատգամավորները, որոնք չեն միացել գործընկերոջ փողոցային պայքարին: Փաշինյանը գործընկերների հետ սուրճ է խմել «Լուսավոր Հայաստան»-ի գրասենյակում, իսկ հետո լրագրողներին ասել, որ այդքանով սահմանափակվել են. համատեղ գործողությունների որեւէ ծրագիր չեն քննարկել:

Sentinel Indexing in Progress

Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.

All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.