April 17, 2018
68,762
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
9:38Now PlayingԱզգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուի օգտին քվեարկել է 77, դեմ՝ 18 պատգամավոր: Ինչպես սպասվում էր՝ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ են քվեարկել «Ելք» խմբակցությունից խորհրդարան եկած 4 պատգամավորները: «Ծառուկյան» խմբակցությունը դեռ երեկ հայտարարել էր, որ որոշել են պատգամավորներին ազատ քվեարկելու հնարավորություն տալ:
Մինչ քվեարկությունը պատգամավորները Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն ունեին: Հետաքրքիր է, որ ընդդիմությունից հերթագրվել էր միայն Արտակ Զեյնալյանը: Փոխարենը ընդդիմադիր պատգամավորներն ակտիվ էին ելույթ ունենալիս: Ելույթների ընթացքում Հանրապետականները գովեստի խոսքեր շռայլեցին վարչապետի թեկնածուի հասցեին՝ խոսելով հատկապես նրա փորձառության մասին: Փոխարենը սուր էին «Ելք»-ից Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի ելույթները: Ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց խմբակցություններին: Իսկ «Ելք»-ին նորընտիր վարչապետը երեք խորհուրդ ուներ:
Հավելենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը: Կառավարության նոր ղեկավարը 5 օր ժամանակ ունի՝ հանրապետության նախագահին փոխվարչապետերի եւ նախարարների թեկնածուներին առաջարկելու համար: Իսկ նոր կառավարությունը պետք է կազմավորվի 15-օրյա ժամկետում:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.