September 4, 2018
57,634
442
50
0.85%
Every word spoken in this episode is indexed. Type any phrase to jump straight to the moment it was said.
Type any word or phrase that may have been spoken. Click a result to seek the player to that exact moment.
Try a name, a topic, or a quoted line
6:11Now PlayingՆիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում թեժ իրավիճակի մասին հայտարարությանը. Ռուսաստանին մտահոգում է, որ «Հայաստանում տասնամյա վաղեմության իրադարձություններ են քննվում, կալանավորվում են իրականացվում»: Ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարությունը վարչապետը կատակով է մեկնաբանել:
Փաշինյանը նորմալ է համարում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի ցանկությունը: Ասել է՝ բոլոր նրանք, ովքեր օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն եւ ցանկություն կունենան մասնակցելու ընտրություններին, կմասնակցեն: Ինչ վերաբերում է մեկ այլ նախկին նախագահի. մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին երկրի նախագահ դարձնել: Վարչապետը սա աբսուրդ է որակել:
Արցախի անկախության օրը Հայաստանը շատ բարձր մակարդակով ներկայացված էր Ստեփանակերտում: Սա էլ՝ ի պատասխան տարակուսանքին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն Արցախում չէր:
Եվ, վերջապես, վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի՝ «սեւի ու սպիտակի» եւ «մեր թիմի դեմ խաղ չկա» աղմկահարույց հայտարարության մասին: Փաշինյանը կարծում է՝ թյուրըմբռնում է եղել:
Sentinel Indexing in Progress
Metadata and chapters are available. Claim extraction for this episode is pending.
All video content is delivered via YouTube embedded players in accordance with the YouTube Terms of Service. Sentinel provides research tools that promote discovery and accountability across political media.